Հայ դեղարտադրողները GMP հավաստագիր կներմուծեն մինչև 2014 թվականը![]() 16 նոյեմբերի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բավական աշխատանք է կատարվել միջազգային չափանիշների, մասնավորապես, GMP հավաստագրի՝ Պատշաճ արտադրական գործունեության, ներդրման համար, նոյեմբերի 16-ին Երևանում լրագրողներին է ասել USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը: «Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ երկրում արդեն կան մի քանի ընկերություններ, որոնք շատ մոտ են GMP չափանիշի ներմուծման: Այս չափանիշի վերաբերյալ ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի մինչև տարեվերջ: Շատ կարևոր է նաև այդ չափանիշի ներդրմանը նպաստելու մասնավոր հատվածի պատրաստակամությունը և ներդրումների ներգրավումը»,-ասել է նա: USAID/CAPS ծրագրի տնօրենը հույս է հայտնել, որ մինչև 2014թ. հայկական ընկերությունները պատրաստ կլինեն GMP հավաստագիր ներմուծմանը և կսկսեն իրենց արտադրանքն արտահանել Եվրոպա: Հայաստանում գրանցված է դեղ արտադրող 17 ընկերություն, նրանցից ակտիվ աշխատում է 12-ը: «Դեղարտադրողների նման քանակություն ունենալը միայն ներքին սպառման համար աննպատակահարմար է, ուստի, մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որպեսզի այդ ոլորտը միտված լինի արտահանման և նպաստի ՀՀ տնտեսական զարգացմանը»,-հավելել է Արտակ Ղազարյանը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |