Սանահինի լոկոմոտիվ դեպոն կվերակազմավորվի

PanARMENIAN.Net - Սանահինի լոկոմոտիվ դեպոն կվերակառուցվի, սակայն կպահպանի իր ռազմավարական նշանակությունը Հայաստանի երկաթուղային համակարգում, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Վահե Դավթյանը:

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Սանահինի լոկոմոտիվ դեպոն փակվում է, իսկ աշխատակիցներն ազատվում են աշխատանքինց:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը նոր հաստիքային ցանկ է ստորագրել, որն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ին: Ըստ փաստաթղթի, Սանահինի դեպոյի աշխատակազմը բաժանվել է երկու մասի՝ 70 աշխատակից տեղափոխվում է մեքենացված գծի ուղեմաս, իսկ 76 աշխատակից՝ շրջադարձային դեպո, որն ընդգրկվում է Գյումրիի լոկոմոտիվ դեպոյի կազմում: Ավելին, աշխատակիցները, որոնց քանակն ավելացել է 12-ով, կստանան 20-30 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ: «ՀԿԵՈւ-ն սոցիալական ընկերություն է, նրա հիմնական խնդիրն աշխատատեղերի ստեղծումն է, ոչ թե կրճատումը»,-ասել է Վահե Դավթյանը: Այդ գաղափարխոսությունն ամրագրված է նաև ընկերության հավատարմագրային պայմանգրում: Ընկերության մամլո քարտուղարը պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ տնտեսական տեսակետից աննպատակահարմար է 3 դեպո ունենալ 850 կմ երկաթուղու վրա: «Ամերիկացի փորձագետներն, ընդհանրապես առաջարկել էին միայն մեկը թողնել»,-ասել է նա:

Վահե Դավթյանը պարզաբանել է, որ Սանահինի դեպոն կզբաղվի միայն գծային տեխնիկայի սպասարկմամբ, որը գնվելու է Ռուսաստանից, և որի աշխատակիցները վերապատրաստում կանցնեն: «Միշտ գտնվում են մարդիկ, որ ցանկանում են քաղաքական ու տնտեսական դիվիդենտներ ստանալ»,-նշել է ՀԿԵՈւ ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---