Forex Club. 2010-ի վերջին Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքը կկազմի 353.5 դրամ 1 դոլարի դիմաց

PanARMENIAN.Net - Forex Club-ի կանխատեսումների համաձայն, ընթացիկ տարվա վերջում դրամի փոխարժեքը ամրապնդվելու է դոլարի համեմատ և կազմելու է 353.5 դրամ 1 դոլարի դիմաց: Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանում Forex Club ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը, փորձագետները նման եզրակացության են եկել` վերլուծելով արտարժույթի հոսքի դինամիկան, որը տարեվերջին շատ բարձր է լինում: «Արտարժույթի առաջարկի մեծացման հետևանքով դրամի փոխարժեքը կամրապնդվի»,- ասել է նա:

Միաժամանակ, վերլուծաբանը կարծում է, որ հաջորդ տարվա սկզբին դրամի փոխարժեքը լինելու է 1 դոլարի դիմաց 360-363 դրամի սահմաններում, ինչը «հարմար» ցուցանիշ է Հայաստանի տնտեսության համար և նպաստելու է արտահանման աճին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---