ՄՄԿ. Միջազգային միգրանտների թիվը մինչև 2050թ. կհասնի 405 մլն մարդու29 նոյեմբերի 2010 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Եթե միջազգային միգրանտների թիվը, որ 2010թ. կազմել է 214 միլիոն, շարունակի աճել նույն տեմպերով, ինչ վերջին 20 տարիների ընթացքում, ապա 2050թ. կկազմի 405 միլիոն: Այս կտրուկ աճի պատճառներից մեկը կլինի զարգացող երկրներում աշխատուժի զգալի աճը, որը 2005թ. կազմում էր 2.4 միլիարդ մարդ, իսկ 2040թ.-ին կհասնի 3,6 միլիարդի` շեշտադրելով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի համաշխարհային անհամապատասխանությունը: Ապագայում միգրացիոն միտումների վրա ազդեցություն կունենան նաև շրջակա միջավայրի փոփոխությունները: Նման գնահատական է տրվում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից հրապարակած Միագրացիայի մասին 2010թ. «Միգրացիայի ապագան. կարողությունների ձևավորում փոփոխությունների համար» համաշխարհային զեկույցում: Թեպետ տարեկան հարյուրավոր միլիոնների հասնող դոլարներ են ծախսվում միգրացիայի արդյունավետ կառավարման հարցերում պետությունների կարողությունների ամրապնդման ուղղությամբ, սակայն զեկույցը նշում է, որ ներկայիս և ձևավորվող միգրացիոն խնդիրներին ու հնարավորություններին ուղղված արձագանքը սովորաբար կարճաժամկետ է, մասնակի կամ անհավասարաչափ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |