2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 3%-ով![]() 1 դեկտեմբերի 2010 - 21:53 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանում հունվար-հոկտեմբեր ամիսներին 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 6%-ով նվազել է պանրի արտադրությունը` կազմելով 14,8 հազ. տոննա: Ինչպես հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը, կաթի արտադրությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին նույնպես նվազել է 3%-ով` կազմելով 261,7 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունը` 2,4%-ով (610,1 տոննա): Հաշվետու ժամանակահատվածում 27,9%-ով (244,1 տոննա) աճել է յոգուրտի, 6,8%-ով` մածունի (2234,8 տոննա) և 2,8%-ով (2480,2 տոննա) թթվասերի արտադրությունը: 2010 թ. հունվար-հուլիս ամիսներին 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 15%-ով աճել է պաղպաղակի արտադրությունը` կազմելով 3273,9 հազ. լիտր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |