Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2011թ. պետբյուջեի նախագիծը

Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2011թ. պետբյուջեի նախագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին 80 «կողմ», 14 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է երկրի 2011թ. պետբյուջեի նախագիծը: Քվեարկությունից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը կիսել է ընդդիմադիր խմբակցությունների մտահոգությունն այն առումով, որ բյուջեի նախագիծը ռիսկեր է պարունակում:

«Վստահ եղեք, այդ ռիսկերը կառավարության ուշադրության կենտրոնում են և մենք ամեն ին կանենք դրանք նվազեցնելու համար»,-ասել է վարչապետը: Սարգսյանը կրկին հաստատել է, որ 2011թ. պետբյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն՝ կոչ անելով քվեարկել բյուջեի ընդունման օգտին:

2011թ. ՀՀ պետբյուջեն կազմում է 1,1 տրիլիոն դրամ: Բյուջեի եկամտային մասը կհասնի 852 մլրդ դրամի: Բյուջեի դեֆիցիտը կպահպանվի նաև 2011թ.՝ կազմելով 148 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---