«Արդշինինվեստբանկը» MoneyGram-ի կողմից պատվոգրի է արժանացել 9 դեկտեմբերի 2010 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Արդշինինվեստբանկը»` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ», պատվոգրի է արժանացել է MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից: Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով` Բանկը հանդիսանում է մասնավոր դրամական փոխանցումների առաջատարներից մեկը հայկական բանկային համակարգում: «MoneyGram-ի պատվոգրին «Արդշինինվեստբանկն» արժանացել է աշխատանքի արդյունավետ կազմակերպման, աշխատակիցների արհեստավարժության, հմտության և սպասարկման բարձր որակի շնորհիվ: Համոզված եմ, որ համագործակցությունը MoneyGram համակարգի հետ շարունակելու է մնալ արդյունավետ և փոխշահավետ, իսկ նմանատիպ երկրորդ մրցանակի շնորհումը էլ ավելի է պարտավորեցնում մեզ լինել հուսալի և վստահելի բանկ, ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար»,- ասել է նա: 2009թ. դեկտեմբեր ամսին «Արդշինինվեստբանկն» արժանացել էր MoneyGram համակարգի «Ամենահուսալի հայկական բանկ» հավաստագրին, հաղորդում է Բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օ՛Բրայենն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է խաղաղության օրակարգն առաջ մղելու ԱՄՆ հանձնառության մասին Նա նաև կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում Իրանի դեսպան․ Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների հիման վրա Պատանի հունահռոմեականները 1 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում ՀՀ ընտրանին թիմային հաշվարկում 2–րդն է «Հայաքվեն» հունիսի 12-ի դեպքերի մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն Ըստ Չալաբյանի, այդ օրը եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք |