Երևանում կքննարկվեն մաքսային ոլորտին առնչվող հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - Երևանում ԵԱՀԿ գրասենյակը «Մաքսային բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ կկազմակերպի համաժողով` նվիրված մաքսային ոլորտին առնչվող հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչության մամլո ծառայությունը, համաժողովի ընթացքում կներկայացվի ԵԱՀԿ աջակցությամբ` «Մաքսային բրոքերների ասոցիացիայի» կողմից իրականացված մաքսային գործակալների կարիքների գնահատման ուսումնասիրությունը` հետամուտ վերլուծելու առկա օրենսդրական դաշտը, քննարկելու մաքսային գործակալների հմտությունների զարգացման ուղիները, ոլորտում պետական մարմինների մաքսային կազմակերպությունների և գործարար համայնքի գործակցության խթանման շրջանակները:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, «Մաքսային բրոքերների ասոցիացիայի» նախագահ Հրայր Գյոնջյանը հանդես կգան բացման խոսքով: Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը կներկայացնի ընթացիկ ծրագրերը ոլորտում: Միջոցառումը կընդգրկի նաև մաքսային ասոցիացիայի վեբ կայքի շնորհանդեսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---