Յունիստրիմ համակարգի 9-ամյա տարեդարձը նշանավորվեց միջազգային մրցանակներով

PanARMENIAN.Net - Ինը տարի առաջ` 2001թ.-ի դեկտեմբերի 3-ին, առաջին անգամ Յունիստրիմ համակարգով իրականացվեց դրամական փոխանցում: Այն ժամանակ պրոֆեսիոնալների մի ոչ մեծ խումբ, գիտակցելով այս ծառայության հեռանկարը և անհրաժեշտությունը, մշակեց և հետզհետե ներդրեց դրամական փոխանցումների ոլորտում ծառայության մատուցման նոր, առավել արդյունավետ մոտեցում: Մատչելիությունը և սպասարկման բարձր որակը դարձան Յունիստրիմ համակարգի առաջխաղացման հիմնական ազդակները: Արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին` տարեկան 6 մլն փոխանցում, 200 000 սպասարկման կետ աշխարհի 95 երկրներում: Հայաստանում Յունիստրիմը դարձավ դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը` առաջատար դիրք զբաղեցնելով ինչպես ծավալային, այնպես էլ քանակային առումով:

Իննամյակի նախաշեմին դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միությունը (International Association of Money Transfer Networks) Յունիստրիմ համակարգին պարգևատրեց SPECIAL AWARD – 2010 հատուկ մրցանակով: Այդ մասին հայտարարվեց այս տարվա նոյեմբերին Լոնդոնում կայացած MTLS-2010 (Money Transfers London Summit 2010) համաժողովում, որը նվիրված էր դրամական փոխանցումների գլոբալ շուկայի զարգացման հեռանկարներին: Հիշեցնենք, որ սեպտեմբերին 4-րդ ռուսաստանյան բանկային համաժողովում Յունիստրիմին հանձնվեց «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» դիպլոմը:

Յունիստրիմի ձեռքբերումները գնահատվեցին նաև Ernst and Young հեղինակավոր կազմակերպության կողմից: Համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը ճանաչվել է «Տարվա ձեռնարկատեր» (Entrepreneur Of The Year Award) միջազգային մրցույթի ռուսաստանյան հաղթողը «Ֆինանսներ» անվանակարգում: Այդ մրցույթը անցկացվում է աշխարհի 50 երկրներում: Սկսած 1986 թվականից ավելի քան 14 000 տաղանդավոր ձեռնարկատերեր եղել են մրցույթի մասնակիցներ և այն ձեռնարկատիրական ոլորտում իրավամբ ձեռք է բերել ամենահեղինակավոր բիզնես-պարգևի համբավը:

«Սա հաղթանակ է ազնիվ և անաչառ մրցույթում: Ես այն գնահատում եմ ոչ այնքան իմ անձնական, այլ որքան մեր համախմբված թիմի աշխատանքի արդյունք: Մեզ հաջողվեց լավ արդյունքներ ստանալ, բայց ավելի շատ անելիքներ դեռ առջևում են: Հաղթանակը նման հեղինակավոր միջազգային մրցույթում լավ խթան կլինի բոլորիս համար:Նման թիմով մենք կարող ենք հասնել նոր բարձրունքների և հաջողությունների»,- ասել է Սուրեն Հայրիյանը:

Յունիստրիմ դրամական փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր 34 մասնաճյուղերում: Մինչև 3 000 USD, EUR կամ 100 000 RUB գումարով դրամական փոխանցում կատարելու դեպքում փոխանցման սակագինը կազմում է 1%, իսկ նշված գումարը գերազանցելու դեպքում` ընդամենը 0,45%: Եթե դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, ապա փոխանցման սակագինը կազմում է 0.35%: Այս սակագներով դրամական փոխանցումներն իրականացվում են ռուսաստանյան «Յունիստրիմ», «Յունիաստրում Բանկ» և հայաստանյան «Յունիբանկ» բանկերի սպասարկման կետերի միջև:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---