2011-ի սկզբին կմեկնարկի Հայաստանի մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության Թվինինգ ծրագիրը10 դեկտեմբերի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգին և «Մրցակցային և պետական օժանդակության կիրարկումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանին: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ծրագրի շրջանակներում համագործակցության խնդիրները: Արտակ Շաբոյանը, կարևորելով ծրագիրը, նշեց, որ Թվինինգ ծրագրի պայմանագրի նախագծման աշխատանքները դրական ազդեցություն են ունեցել նաև Հանձնաժողովի գործունեության եռամյա ռազմավարության մշակման համար: Հանձնաժողովի նախագահն արտասահմանյան հյուրերին նաև տեղեկացրեց, որ արդեն Ազգային Ժողովում է գտնվում Հայաստանի մրցակցային օրենսդրության փոփոխության նախագիծը, որը նախատեսվում է ընդունել մոտ ապագայում, իսկ առաջիկայում մեկնարկող Թվինինգի ծրագրի գործառույթները հնարավորություն կտան զուգահեռաբար ընդլայնել Հանձնաժողովի մասնագետների կարողությունները, ինչն էլ կնպաստի օրենսդրության կիրարկման ուղղությամբ ԵՄ չափանիշների որդեգրմանը և երկրում մրցակցության իրավիճակի բարելավմանը: Արտակ Շաբոյանը ցավով նշեց, որ չնայած գործադրված երկկողմ ջանքերին, պայմանագրի ստորագրումը, որոշակի տեխնիկական խնդիրներով պայմանավորված, հետաձգվում է: Սակայն ԵՄ գործըկերները դրական գնահատեցին երկկողմ ջանքերը միաժամանակ ընդգծելով, որ կողմերը պահպանել են բոլոր նախանշված ժամկետները և պատրաստակամություն հայտնեցին պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո` փետրվարին անցկացնել ծրագրի մեկնարկային համաժողով` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |