Վրաստանը դեռևս որոշում չի կայացրել ՌԴ-ից Հայաստան գնացող գազամուղը ադրբեջանական «Սոկար» ընկերությանը վաճառելու հարցում

PanARMENIAN.Net - Վրաստանը դեռևս որոշում չի կայացրել ՌԴ-ից Հայաստան գնացող գաղամուղը ադրբեջանական «Սոկար» ընկերությանը վաճառելու հարցում, հաղորդում է Բիզնես-Գրուզիան: Խոսքը գնում է գաղամուղի այն հատվածի մասին, որի միջոցով Հայաստանը բնական գազ է ստանում Ռուսաստանից:

«Մեր դիրքորոշումն այս հարցում դեռ անորոշ է, քանի որ այս փուլում «Սոկարը» միայն իր պատրաստակամությունն է հայտնել: Այդ ընկերությունը խոշոր և հետաքրքիր նախագծեր է իրականացնում Վրաստանում: Համապատասխանաբար, մենք որոշումներ են կայացնում, ելնելով երկու պետությունների ազգային շահերից»,-ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:

Հայաստանի համար ռազմավարական գազամուղի վաճառքն Ադրբեջանին կարող է լրջորեն վնասել երկրի շահերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---