ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը![]() 15 դեկտեմբերի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։ Հանդիպման ընթացքում կողմերը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանն արդյունավետ աշխատանքի համար։ Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և Հայաստանի կառավարության հետ «Երկարաձգվող ֆինանսավորման և Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագիրը»։ Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին ու տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային քաղաքականությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարներին։ ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության ծրագրերի իրականացմանը։ ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |