Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի ուղղությամբ բանակցությունները![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդին, որը Երևանում է գտնվում Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի բանակցությունների լիագումար երրորդ նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Գունար Վիգանդը կառավարության ղեկավարին է ներկայացրել բանակցությունների ընթացքն ու գրանցված առաջընթացը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությանը և այդ ուղղությամբ բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումներին: Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումների ընթացքը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |