Հայաստանի տրանսպորտի նախարարը պատմել է 2010թ. իր նախարարության կատարած աշխատանքի մասին![]() 24 դեկտեմբերի 2010 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Առաջին հերթին Հայաստանի տրանսպորտի նախարարությանը հաջողվեց ավարտել կառուցվածքային բարեփոխումները, դեկտեմբերի 24-ին հայտարարել է նախարար Մանուկ Վարդանյանը: Ստեղծվեցին «Տրանսպորտային փոխադրումներ» և «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ները, ստեղծվել է լիցենզավորման գործակալություն, երկու նոր վարչություն՝ փոստի և ճանապարհաշինության ոլորտներում, և ներքին աուդիտի բաժին: Ճանապարհաշինության ոլորտում 2010թ. վերանորոգվել է 350կմ ճանապարհային հատված, որոնցից 224 կմ ներգրավված միջոցների հաշվին, իսկ 126կմ՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Մանուկ Վարդանյանն ասել է, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանն է հատկացվել 5,5 մլրդ դրամ՝ աղետներից տուժած ճանապարհահատվածների վերականգնման համար: «Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ մենք չունենք վնասված ներպետական և միջպետական ճանապարհահատվածներ, դրանք բավականին բարվոք վիճակում են»,-հավելել է նա: Նույն տարում հանրապետությունում վերանորոգվել է 8 կամուրջ, որի համար ծախսվել է 372,7 մլն դրամ: ՀԲ-ի հետ համագործակցության շրջանակներում նախատեսված 143 կմ արդեն վերանորոգվել է 130 կմ, իսկ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ գյուղական վայրերում վերանորոգվել է 81 կմ ճանապարհ: Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծին, ապա, ըստ նախարարի, վերջին 5 ամսում այստեղ իրականացվել է զգալի չափի աշխատանք՝ ավարտվել է նախագծային աշխատանքների առաջին փուլը, մասնավորապես, լուծվել է այդ նախագծի իրականացման հետ կապված բնապահպանական խնդիրը, ասել է նախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |