Վերահսկողական ծառայություն. Հայաստանում հատվում է շուրջ 50 000 ծառ

Վերահսկողական ծառայություն. Հայաստանում հատվում է շուրջ 50 000 ծառ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունն անցկացրել է երկրի գյուղատնտեսության նախարարության կողմից անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և տարբեր ֆիզիկական անձանց միջև կնքվել են պայմանագրեր, ընդ որում, առանձին անձանց համար վարձակալության վճարը տատանվել է 100-700 դրամի միջև: Այդ մասին լրագրողներին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: «Այստեղ եղել է կամայական մոտեցում»,- ասել է նա և հավելել, որ ընթացիկ տարվա օգոստոսի դրությամբ 200 վարձակալներից 90 տոկոսն ունեցել է պարտք, սակայն ոչ մի պայմանագիր չի լուծարվել:

Հաջորդ խնդիրը, որն անհանգստացնում է վերահսկողական ծառայությանը, ծառերի հատումն է և դրանց հետագա օգտագործումը: «Տարբեր կազմակերպությունների դիտարկումների արդյունքները վկայում են այն մասին, որ տարեկան հատվում է շուրջ 50 000 ծառ: Այդ մասին գրանցվել է գյուղնախարարության վարչություններից մեկում, իսկ նրանք արձանագրել են 2000 ծառերի հատում»,- նշել է նա: Ավելին, նախարարությունը նվազեցնում է փայտից շինանյութեր պատրաստելու պարամետրերը, օրինակ, եթե կարելի է ստանալ 10 տոկոս, նախարարությունը, չգիտես ինչու, նշել է 6-7 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---