«Հայփոստը» հիշեցնում է, որ Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է անվճար

«Հայփոստը» հիշեցնում է, որ Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է անվճար

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ տարեսկզբից Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է Հայփոստի փոստային բաժանմունքներից, և փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար:

«Թոշակառուները որևէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայփոստ» ընկերությունը խախտումների դեպքում խնդրում է անմիջապես տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով` 514-666, 514-667:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---