Գարնանացանի համար պահանջվում է 11-12 հազար տոննա հացահատիկի սերմացու![]() 4 փետրվարի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հրավիրել խորհրդակցություններ՝ գյուղատնտեսության ամենահրատապ խնդիրներին հանգամանորեն ծանոթանալու, համապատասխան մասնագետների ու պաշտոնյաների հետ դրանց լուծման կոնկրետ քայլերը գտնելու համար; Հրավիրված հերթական խորհրդակցության քննարկման առարկան սերմացուով ապահովվածության և սերմնաբուծության զարգացման խնդիրներն էին: Քննարկմանը ներկա էին՝ «Սերմերի գործակալություն» և «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ներիի, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ի տնօրենները, սերմնաբույծներ Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերից: Նախնական հաշվարկով գարնան ցանքի համար պահանջվում է շուրջ 11-12 հազար տոննա հացահատիկի սերմացու: Նշվեց, որ նախորդ տարի արտադրված 207 տոննայից բացի, հանրապետությունում առկա է ևս 200-250 տոննա նման որակի սերմացու, չհաշված գյուղացիական տարբեր տնտեսությունների ունեցածը: Իսկ սերմնարտադրությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններն ունեն 95 տոննա բարձր վերարտադրության, ինչպես նաև 100 տոննա առաջին և 60 տոննա երկրորդ վերարտադրության գարնանացան գարու սերմացու: Նախարարը լսեց խնդրին լավագույնս տիրապետող սերմնաբույծներին, կարևորելով նրանց դիտողություններն ու նկատառումները և հանձնարարեց միջոցներ ձեռնարկել գարնանացանի աշխատանքներն առանց խոչընդոտների կազմակերպելու, աշնանացանի պակաս ծավալները լրացնելու համար, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |