Ավագ Հարությունյան. Վերջին 10 տարում կոնյակի արտադրությունը Հայաստանում ավելացել է 10 անգամ![]() ![]() PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանում գինու արտադրության աճը կազմել է 15 տոկոս, կոնյակինը՝ 28 տոկոս, գարեջրինը՝ 42 տոկոս, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ միակ անկումը գրանցվել է օղու արտադրության ոլորտում՝ 10 տոկոս: Փորձագետը հայտնել է, որ վերջին 10 տարում գինու արտադրությունն ավելացել է երկու անգամ, կոնյակինը՝ 10 անգամ, գարեջրինը՝ 3 անգամ, իսկ օղու արտադրության ծավալները չեն փոխվել: Միևնույն ժամանակ 2010թ. գինու արտահանումն աճել է 56 տոկոսով, կոնյակինը՝ 16 տոկոսով, օղունը՝ 5 տոկոսով, սպիրտինը՝ 40 տոկոսով: «Ընդհանուր առմամբ ալկոհոլային խմիչքների արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում օտարերկրյա արտադրության ալկոհոլային խմիչքների ներկրումը ևս ավելացել է 20 տոկոսով»,-ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, 2010թ. Հայաստան 4 անգամ ավելի շատ գինի է ներկրվել, քան 2009-ին և 10 անգամ ավելի շատ, քան 10 տարի առաջ: 2010թ. երկիր է ներկրվել 50 տոկոսով քիչ կոնյակ, սակայն վերջին 10 տարում կոնյակի ներկրումը ավելացել է 10 անգամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |