Ավագ Հարությունյան. Հայաստանի կառավարությունը պետք է արգելի օղու և կոնյակի գովազդը 4 փետրվարի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհում ոչ մի տեղ օղու ու կոնյակի այնպիսի գներ չկան, ինչպես Հայաստանում: Գինու մեկ շիշը աշխարհում 10 անգամ էժան է օղու մեկ շշից, իսկ Հայաստանում կարելի է 1200 դրամով մեկ շիշ կոնյակ գնել, այն դեպքում, երբ նրա ինքնարժեքը չպետք է 2500 դրամից պակաս լինի»,-գտնում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա, պետք է նվազագույն շեմ սահմանել օղու և կոնյակի գնի համար: Եթե 1 շիշ կոնյակի նվազագույն գինը սահմանվի 3000 դրամ, ապա այդ խմիչքը առավել բարձրակարգ կհամարվի և անհասանելի կլինի երիտասարդներին: «Այդ դեպքում մարդիկ ավելի շատ գինի կօգտագործեն: Գինին ալկոհոլային խմիչք չէ, դա արվեստ է»,-հավելել է նա: Փորձագետը գտնում է, որ բարձրակարգ գինու արտադրության համար խաղողի այգիների յուրաքանչյուր 10-13 հա համար պետք է մեկ գինու գործարան գործի, իսկ գործարան կառուցելու համար միջինը պահանջվում է 3 մլն դոլար: «Հայաստանում այս պահի դրությամբ գործում է 20 փոքր ու միջին և 20 մեծ գինու գործարան: Առաջիկայում երկրին կպահանջվի ևս 50 գինու գործարան: Դրա համար պետության աջակցությունն է հարկավոր, քանի որ հայկական գինու իմիջը ձևավորելու համար բավարար չեն արտադրողների ջանքերը, այստեղ պետական քաղաքականություն է հարկավոր: Այդպես ժամանակին վարվեց Վրաստանը և այդ քաղաքականությունը 3-4 տարում իր արդյունքը տվեց»,-ասել է Հարությունյանը: Բացի այդ, փորձագետը գտնում է, որ աշխարհում ոչ մի տեղ նման բաց գովազդային դաշտ չկա բարձր թնդության խմիչքների համար, ինչպես Հայաստանում: «Պետությունը պետք է գինին ընկալի որպես մշակույթ և արգելի օղու ու կոնյակի գովազդը»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |