ՀՀ ԿԲ. Հայաստանում գնաճը 2011-ի վերջին կարող է կազմել 5.5-7.5 տոկոս

ՀՀ ԿԲ. Հայաստանում գնաճը 2011-ի վերջին կարող է կազմել 5.5-7.5 տոկոս

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով մակրոտնտեսական փաստացի և կանխատեսվող զարգացումները` առանձին ապրանքախմբերով գնաճի մոդելի և եռամսյակային կանխատեսումների մոդելի միջոցով իրականացվել են գնաճի կանխատեսումներ և նախանշվել դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա հորիզոնում:

Առանձին ապրանքախմբերով գնաճի մոդելի կանխատեսումների հիմքում դրվել է շուկայական տոկոսադրույքների՝ ներկայումս ձևավորված մակարդակի պահպանման վարկածը, ինչը նշանակում է, որ գնահատվել են գնաճի հնարավոր զարգացումները ներկայիս պահպանողական դրամավարկային քաղաքականության շարունակման պայմաններում: Այս վարկածի հիման վրա ստացված կանխատեսումների համաձայն՝ դեռևս տարեվերջից փոխանցվող առաջարկի շոկերով, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների գների աննախադեպ բարձր աճով և հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված՝ 2011 թվականի առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. 12-ամսյա գնաճի կենտրոնական արժեքը առաջին կիսամյակի ավարտին կանխատեսվում է 9.5 տոկոս:

Երրորդ եռամսյակից սկսած, նշված ցնցումների մարման պայմաններում, գնաճի տեմպերը կնվազեն, և տարեվերջին կանխատեսվող գնաճի կենտրոնական արժեքը կկազմի 5.3 տոկոս, ինչը, սակայն, դեռևս բարձր կլինի 12-ամսյա գնաճի 4±1.5 տոկոս նպատակային թիրախի կենտրոնական արժեքից: Բացի այդ, առկա անորոշությունների պայմաններում բարձր է նաև կանխատեսվող կենտրոնական արժեքից գնաճի շեղման հավանականությունը: Շուրջ 41 տոկոս հավանականությամբ՝ 12-ամսյա գնաճը տարեվերջին կարող է լինել 5.5 - 7.5 տոկոսի շրջանակներում:

Կանխատեսվող հորիզոնում գերակշռող են գնաճի՝ կանխատեսված արժեքից աճի ուղղությամբ շեղման ռիսկերը: Վերջիններս կապված են հետևյալ զարգացումների հետ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ կանխատեսվող ժամանակահատվածում գնաճը իր նպատակային միջակայքի կենտրոնական արժեքին` 4 տոկոսին մոտեցնելու համար դրամավարկային պայմանները պետք է խստացվեն` զուգահեռաբար շարունակելով ապադոլարայնացման միջոցառումների իրականացումը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---