Էներգախնայող լամպերը թանկ հաճույք է Հայաստանի համար

Էներգախնայող լամպերը թանկ հաճույք է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանն առայժմ պատրաստ չէ էներգախնայող լամպերի անցնել, թեև դա կարող է երկրում խթանել էներգաարդյունավետությունը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Միջազգային ֆինանսական ընկերակցության (IFC)` Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը: Նրա խոսքով` ներկա պահին իմաստ չունի երկրին պարտադրել նման լամպերի անցնել, քանի որ դրա համար բավական թանկ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ:

Նշենք, որ Ռուսաստանում 2011 թվականից դադարեցվել է 100 վատտ և ավելի հզորությամբ շիկացող լամպերի արտադրությունն ու վաճառքը, 2013 թվականից կարգելվի 75 վատտ և ավելի հզորությամբ լամպերի արտադրությունը, իսկ 2014-ից` 25 վատտ: Եվրամիությունում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել 100 վատտից ավել հզորությամբ լամպերի վաճառքը, իսկ 2014 թվականից դրանք բոլորովին կարգելվեն:

Ընդ որում` ընթացիկ տարվա սկզբին Եվրամիությունը սկսել է դիտարկել շիկացող լամպերի արտադրության և ներկրման վրա դրված արգելքը չեղյալ հայտարարելու նախագիծը: Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին տեղեկատվություն տարածվեց էներգախնայող լամպերում առկա սնդիկից մարդու առողջությանը հնարավոր վնասի մասին: Անցկացված հետազոտության համաձայն, եթե լամպը կոտրվի փակ տարածության մեջ, սնդիկի համակենտրոնացումը կգերազանցի նորման 20 անգամ:

Բացի դրանից, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունների խմբի մամլո ծառայությունից հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել «Գրանդ սան» ՍՊԸ-ում լամպերի արտադրության մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---