ՊրոԿրեդիտ բանկը նշում է Հայաստանում իր գործունեության 3-րդ տարեդարձը

ՊրոԿրեդիտ բանկը նշում է Հայաստանում իր գործունեության 3-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ բանկի անձնակազմը նշում է Հայաստանում բանկի գործունեության 3-րդ տարեդարձը: «Բանկը շարունակում է փնտրել նոր հնարավորություններ «Ձեր Բանկը Ձեր կողքին» կարգախոսը պատվով կրելու և շուկայում գրաված դիրքերն ամրապնդելու ու առաջ մղելու ուղղությամբ»,- տարեդարձի կապակցությամբ ասել է Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը։

Իր բացման օրվանից՝ 2008թ.-ի փետրվարի 5-ից մինչ օրս բանկին հաջողվել է կատարել իր հիմնական խոստումները և դառնալ փոքր ու միջին ձեռնարկությունները սպասարկող առաջատար բանկերից մեկը, ինչպես նաև մրցունակ ծառայությունների մշակման և ներկայացման միջոցով դառնալ իր մասնաճյուղերի հարևանությամբ ապրող ու աշխատող անհատների նախընտրելի բանկը: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով ստեղծված բարդ շուկայական պայմաններին՝ բանկին հաջողվել է գրանցել կայուն աճ և ձևավորել հատատուն հիմք իր հետագա զարգացման համար:

Երեք տարիների ընթացքում բանկն իր ինը մասնաճյուղերի միջոցով թափանցիկ և մատչելի բանկային ծառայությունները հասանելի է դարձրել Երևան, Վանաձոր, Գյումրի և Արտաշատ քաղաքներում բնակվող ավելի քան 11,500 անհատների և իրավաբանական անձանց: Տարեվերջի դրությամբ բանկը ձևավորել է շուրջ 51,6 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆել և հաճախորդներից ներգրավել՝ ավելի քան 25 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ:

«ՊրոԿրեդիտ բանկի գրանցած ձեռքբերումները մեր հաճախորդների վստահության և բանկի բոլոր 250 աշխատակիցների ջանքերի արդյունքն են: Հարկ եմ համարում նաև նշել մեր բաժնետերերի՝ ՊրոԿրեդիտ Հոլդինգի, EBRD-ի ու KfW-ի աջակցությունը, Գերմանիայում և Մակեդոնիայում գտնվող միջին օղակի ղեկավարների վերապատրաստման ՊրոԿրեդիտ Ակադեմիաների ու Խմբի 21 երկրներում գտնվող բանկերի փորձի փոխանակման հնարավորությունների դերը, ինչն էականորեն նպաստել է բանկի ձեռքբերումներին:

Բանկը շարունակում է փնտրել նոր հնարավորություններ «Ձեր բանկը Ձեր կողքին» կարգախոսը պատվով կրելու և շուկայում գրաված դիրքերն ամրապնդելու ու առաջ մղելու ուղղությամբ»,- ասել է Բերտոլտ Հերցֆելդը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---