Առանձնատներն Երևանում էժանացել են, իսկ մարզերում՝ թանկացել

Առանձնատներն Երևանում էժանացել են, իսկ մարզերում՝ թանկացել

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանում արձանագրվել են անհատական բնակելի տների 5174 առուվաճառքների գործարքներ, այդ թվում Երևան քաղաքումª 1272, մարզերում միասին վերցրածª 3902: 2009թ. համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակն աճել է 21.2%-ով, ընդ որում, Երևան քաղաքում` 11.1%-ով, իսկ մարզերում միասին վերցրածª 24.9%-ով : Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2010թ. անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները /ներառյալ տնամերձի միավորի գինը/, 2009թ. համեմատ, նվազել են 2.4 %-ով: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարությանը կից Անաշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի շուկայի տարեկան վերլուծության մեջ:

Աղբյուրի համաձայն,Երևանում անհատական բնակելի տների միջին գինը 2010թ. նվազել է՝ կազմելով 286 100 դրամ 2009-ի 293 000 դրամի դիմաց: Ընդ որում, ամենաբարձր գները 1 քմ մետրի համար գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում՝ 483 700 դրամ 2009-ի 491 700 դրամի դիմաց, և Արաբկիր վարչական շրջանում՝ 393 100 դրամ 2009-ի 388 700 դրամի դիմաց: Մյուս շրջաններում գները տատանվում են 293 400 դրամից մինչև 248 000 դրամ, իսկ ամենացածր գները գրանցվել են Նուբարաշեն վարչական շրջանում՝ 149 100 դրամ:

Միևնույն ժամանակ գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2010թ. հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները /ներառյալ տնամերձի միավորի գինը/, 2009թ. համեմատ, աճել են 2.8%-ով: Մասնավորապես, զգալի աճ է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ 313 800 դրամ, 2009-ի 287 800 դրամի դիմաց, Աշտարակ քաղաքում՝ 148 100 դրամ, 2009-ի 141 000 դրամի դիմաց, Գորիս քաղաքում՝ 144 800 դրամ 132 100 դրամի դիմաց, Գյումրիում՝ 126 900 դրամ 116 700-ի դիմաց, Դիլիջանում՝ 109 600 դրամ 105 100 դրամի դիմաց, Սևանում՝ 99 000 դրամ՝ 97 300 դրամի դիմաց:

1 քմ մետրի համար ամենացածր գները գրանցվել են Լոռու մարզի Շամլուխ քաղաքում՝ 7 500 դրամ, Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում՝ 10 500 դրամ, Տավուշի մարզի Այրում քաղաքում՝ 26 000 դրամ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 22 500 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---