ԻԻՀ դեսպանը բավարարված է Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության մակարդակով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանը շարունակում են արդյունավետ համագործակցել էներգետիկ ոլորտում: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, մի շարք էներգետիկ նախագծեր արդեն իրականացվել են, մնացածները գտնվում են իրագործման փուլում: «Անցյալ շաբաթ Թեհրանում է գտնվել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այցի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Իրան-Հայաստան նավթատարի նախագծի իրագործման հետ: Հուսով եմ, որ արդեն առաջիկայում սկսվելու են խողովակաշարի շինարարական աշխատանքները»,- ասել է դեսպանը: Ինչպես հաղորդել է դեսպանը, Թավրիզ-Երևան նավթատարի իրանական հատվածի շինարարությամբ զբաղվելու է իրանական կողմը, իսկ սահմանից Երևան հատվածի շինարարությամբ` մասնավոր ընկերությունները:
![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |