Ամերիաբանկն առաջարկում է ավանդի նոր տեսակ` «Ոսկու կառուցվածքային» ավանդ![]() 11 փետրվարի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` «Ոսկու կառուցվածքային» ավանդ: Այն ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` միջազգային շուկաներում ոսկու գնի բարձրացումից, այսինքն` երբ ապահովվում է ոսկու դրական եկամտաբերություն: Ըստ էության, այս ավանդում ներդրում կատարելը համարժեք է ավանդի ժամկետի տևողությամբ ոսկում ներդրում կատարելուն, սակայն այն կարևոր տարբերությամբ, որ անկախ ոսկու գնի փոփոխությունից (այդ թվում` ոսկու գնի նվազումից) բանկը երաշխավորում է ներդրված գումարի վերադրաձը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, ներգրավման նվազագույն ժամկետը` 2տարի: Դեռևս 2010թ. ապրիլին Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում հանդես էր եկել նոր ծառայությամբ` Կառուցվածքային ավանդով, որն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն ընձեռեց միջազգային շուկաներում գումարներ վաստակել առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի: «Ոսկու կառուցվածքային» ավանդը լինելով Կառուցվածքային ավանդի տեսակ` բացի միջազգային շուկաներում ձևավորվող եկամտից, ապահովում է նաև ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից: Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, «Ոսկու կառուցվածքային» ավանդն ապահովում է հասանելիություն միջազգային շուկաներին և այդ շուկաներում եկամտի ստացման բացառիկ հնարավորություն` առանց ավանդի գումարի և ֆիքսված տոկոսադրույքով ձևավորված եկամտի կորստի ռիսկի:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |