Փորձագետ. Պետական համակարգի կործանումը Հայաստանում սկսվել է նախորդ տարվանից

PanARMENIAN.Net - Պետական համակարգի կործանումը Հայաստանում սկսվել է 2010 թվականից, փետրվարի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ըստ նրա, պետկառավարումն այնքան անարդյունավետ է գործում, որ երկիրն անընդհատ հայտնվում է արտաքին համաշխարհային միտումների ուժեղ ազդեցության տակ, ինչն էլ հանգեցնում է ծանր տնտեսական ու սոցիալական հետևանքների:

Որպեսզի իրավիճակը երկրում փոխվի, հարկավոր է, որ գործեն գների կարգավորման պետական մեխանիզմներ, «ջարդվեն» մենաշնորհները և ավելացվեն պետական պահուստները, առնվազն 12 ամսվա համար: Նա բերել է ՌԴ-ի օրինակը, որը ճգնաժամի ընթացքում բացեց իր «պահուստները, ինչպես նաև ցորենի արտահանման էմբարգո հայտարարեց, ինչը թույլ տվեց զսպել գները ներքին շուկայում: Հիշեք, թե այդ ժամանակ ինչ իրարանցում էր երկրի իշխանական կառույցներում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---