«Սոցիոմետր». Ազգի հոգեբանական կայունությունը քարտ-բլանշ է տալիս իշխանություններին գնաճը զսպելու համար

«Սոցիոմետր». Ազգի հոգեբանական կայունությունը քարտ-բլանշ է տալիս իշխանություններին գնաճը զսպելու համար

PanARMENIAN.Net - «Հոգեբանական տեսանկյունից մենք ուժեղ ազգ ենք, որը սովոր է զրկանքների, և դա իշխանություններին քարտ-բլանշ է տալիս գնաճը որոշակի մակարդակում պահելու համար»,- փետրվարի 25-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Այնուամենայնիվ, նման իրավիճակի շարունակումը հանգեցնելու է բնակչության շարքում լարվածության աճին: Ադիբեկյանը համոզված է, որ Հայաստանում աղքատության մակարդակը ռեսուրսներն անարդյունավետ կառավարելու արդյունք է և կախված չէ շրջափակումից, որում գտնվում է մեր երկիրը, այլ նաև ռեսուրսների առկայությունից: Դրա հետ կապված` նա բերել է Վրաստանի օրինակը, որը ելք ունի դեպի ծով, և Ադրբեջանը, որը վառելիքի հսկայական պաշարներ ունի, այդ երկրներում աղքատությունը նույնպես բարձր մակարդակում է:

Իր հերթին, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը համաձայնվել է սոցիոլոգի կարծիքի հետ Հայաստանում պետական կառավարման համակարգի անարդյունավետության վերաբերյալ: Նա հավելել է, որ վերջին երկու տարվա ընթացքում կառավարության ցանկացած որոշում առաջացրել է սոցիալական խմբերի դժգոհությունը և նշել, որ «Հայաստանում սոցիալական լարվածությունն օրըստօրե աճում է»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---