Հայկական ընկերություններն առաջին անգամ Դուբայում կմասնակցեն Gulffood ցուցահանդեսին

Հայկական ընկերություններն առաջին անգամ Դուբայում կմասնակցեն Gulffood ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ից մարտի 2-ը Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի կունենա Gulffood Պարսից ծոցի երկրների ամենամյա սննդարդյունաբերության խոշոր ցուցահանդեսը:

Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ վերոնշյալ ցուցահանդեսին Հայաստանը առաջին անգամ մասնակցում է միասնական տաղավարով: Մասնակցում են հայկական 7 ընկերություններ հետևյալ ոլորտներում` թթվածնով հարստացված աղբյուրի ջրի արտադրություն, մրգերի և պահածոների արտադրություն, սև սուրճի վերամշակում, բնական հյութերի արտադրություն, տարաների և շշերի արտադրություն, տարաների և շշերի կափարիչների արտադրություն,:

GulfFood ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ուսումնասիրելու Պարսից ծոցի երկրների շուկայի ներկայիս պահանջարկը, ներկայացնելու սեփական արտադրանքը, ընդլայնելու արտադրությունը և մեծացնելու արտահանման ծավալները, հայտնում է Զարգացման հայկական գործակալության Հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---