Հայաստանի կառավարությունը քննարկել է ձեռնարկատիրությանն աջակցելու հարցերը

Հայաստանի կառավարությունը քննարկել է ձեռնարկատիրությանն աջակցելու հարցերը

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, կառավարության ղեկավարը կարևորել է գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված բարեփոխումների իրականացումը: Վարչապետ Սարգսյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկի ` Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելու մասին: Հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2010թ. գործարար միջավայրի` Doing Business-ի ցուցանիշների արմատական բարելավմանն ուղղված բարեփոխումների ընթացքի մասին:

Նիստում քննարկվել են նաև գործարար համայնքի ներկայացուցիչների դիտարկումները Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդես է եկել գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---