2010-ին պետության կապիտալ ծախսերի 85 տոկոսը բաժին է ընկել Հայաստանի մարզերին![]() 23 մարտի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - 2010-ին պետության կապիտալ ծախսերի 85 տոկոսը բաժին է ընկել մարզերին. 2008-ի մարզերին բաժին ընկած 70 տոկոսի և Երևանին` 30 տոկոսի փոխարեն: Այդ մասին լրագրողներին մարզային զարգացման հայեցակարգի քննարկման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նրա խոսքերով, այդ կապիտալ ծախսերի մեջ են մտնում ենթակառուցվածքների, ճանապարհների, ոռոգման համակարգերի, բնակարանային շինարարությունը: Գևորգյանը նաև նշել է, որ նոր հայեցակարգը հնարավորություն կտա առաջին անգամ ստեղծել մարզերի անհամաչափ զարգացումը և պետական միջոցները ծախսելու արդյունավետությունը որոշող մեթոդաբանություն, մեկ այլ կողմից` թույլ կտա երևան հանել մարզերում առկա առաջնային խնդիրները, և միջոցներն ուղղել բյուջեից կամ այլ աղբյուրներից դրանց լուծմանը: «Կարծում եմ, որ հայեցակարգն օգտակար կլինի հաջորդ տարվա բյուջեն ձևավորելիս»,- ասել է նա և հավելել, որ հայեցակարգը մի քանի ամիսների ընթացքում մշակվելու է և ներկայացվելու կառավարությանը: Ինչ վերաբերվում է հայեցակարգի իրականացման ժամկետներին, ապա, փոխվարչապետի խոսքերով, դրանք կախված են լինելու յուրաքանչյուր տարվա ռեսուրսային գնահատականներից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |