ՀԲ. Հայաստանում ձվի, կաթի և հացի գներն ավելի բարձր են, քան հարևան երկրներում![]() 23 մարտի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն առաջին հերթին պետք է բացահայտի գների բարձրացման հիմքում ընկած հիմնական պատճառները, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել մրցակցության մակարդակով: Երևանում մարտի 23-ին նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին` մեկնաբանելով կառավարության որոշումն առաջին անհրաժեշտության ապրանքների գների 30 տոկոսից ավելի բարձրացման դեպքում դրանց գինն ինքնուրույն որոշելու մասին: «Հայաստանում գների կարգավորումը կարճաժամկետ շրջանում կարող է զսպել դրանց աճը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող է կրել բացասական ազդեցություն»,- ասել է նա: Ժան Միշել Հափին հաղորդել է, որ ՀԲ-ն հետազոտություններ է անցկացրել գների բարձրացման պատճառը բացահայտելու նպատակով, որի արդյունքում պարզ է դարձել, որ ամսական կտրվածքով գների 30 տոկոս բարձրացում նկատվում է միայն փոքրաթիվ ապրանքների համար: Մասնավորապես, Հայաստանում ձվի, կաթի և հացի գներն ավելի բարձր են, քան հարևան երկրներում, իսկ ահա շաքարավազի գինը Հայաստանում ավելի ցածր է: Հափին չի բացառել կառավարության կողմից լրացուցիչ մեխանիզմների օգտագործման հնարավորությունը, որոնք ուղղվելու են տեղական շուկայում արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |