Երևանում կներկայացվի արտահանման առաջին ուղեցույցը![]() 23 մարտի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան գործարարներն այսուհետ կունենան գործնական օժանդակ նյութ՝ արտահանման ուղեցույց: Ուղեցույցը մշակվել է Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և Եվրոպական միության խորհրդատվական խմբի համատեղ նախաձեռնությամբ` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ: Ուղեցույցը հայաստանյան գործարար համայնքին և միջազգային դոնոր կազմակերպություններին կներկայացվի սեմինարի ընթացքում, որը տեղի կունենա 2011թ. մարտի 24-ին: Արտահանման ուղեցույցը ներկայացնում է Հայաստանի ներքին ընթացակարգերը, որոնց հետևում են ձեռնարկատերերը` մինչ իրենց ապրանքների արտահանումը երկրից: Նյութը նախապատրաստվել է ՀՀ օրենսդրության և երկրում առկա գործարարության փորձի հիման վրա` ներառելով արտահանմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների քայլ առ քայլ կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ: Ուղեցույցը ուսումնասիրում է արտահանման գործընթացն ընդհանուր գծերով, ներկայացնում է ընդհանուր տեղեկություններ ապրանքների արտահանման գործընթացի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ, ըստ հերթականության նշում արտահանման համար անհրաժեշտ քայլերը և ծանոթացնում է օտարերկրյա գործընկերների կողմից Հայաստանին տրամադրած արտոնյալ ռեժիմների ու Հայաստանի` արտաքին առևտրային գործընկերների հետ կնքած համաձայնագրերը: Ուղեցույցի յուրաքանչյուր մասը կարելի է դիտարկել առանձին, իսկ որպես ամբողջություն` նյութը ներկայացնում է արտահանման համակարգի ընդհանրական պատկերը: Հավելվածի տեսքով այստեղ ներառված են նաև դիմումի հայտաձևեր և գործընթացի տարբեր փուլերում ընդգրկված կառույցների ու տեղեկատվություն պատկան մարմինների վերաբերյալ: Այն կունենա նաև առցանց տարբերակ, որը կտեղադրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պաշտոնական կայքում: Առցանց տարբերակը պարբերաբար կթարմացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից` հաշվի առնելով արտահանման գործընթացի վրա ազդող օրենսդրական և այլ փոփոխությունները: Այս ուղեցույցը ստեղծվել է ԱԵՊԼԱԿ-ի և ԵՄ ԽԽ-ի փորձագետների կողմից, Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ` հաշվի առնելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձագետների նկատառումները, հաղորդում է AEPLAC մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |