ԵՄ-ն ներկայացնում է Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ին աջակցության East Invest նոր ծրագիրը![]() 30 մարտի 2011 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Միությունը East Invest նոր տարածաշրջանային ծրագիր է նախաձեռնել փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու միջոցով Արևելյան գործընկերության երկրների հետ առևտրի և ներդրումների զարգացման համար: Ծրագիրը կներկայացվի մարտի 31-ին Բրյուսելում: Ծրագրի ներկայացմանը նվիրված միջոցառմանը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ձեռնարկատիրական կառույցների ներկայացուցիչները կքննարկեն ծրագրի գործողությունների պլանը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ East Invest ծրագիրն ուղղված է ԵՄ հետ ինտեգրման ուղղությամբ տնտեսական փոխակերպումների ճանապարհին Արևելյան գործընկերության երկրներին աջակցությանը: Այս տարածաշրջանային նախագծի համար ԵՄ-ն 8,75 միլիոն եվրո է հատկացրել, հաղորդում է ԱՊԱ-ն: Արևելյան գործընկերության ծրագիրը գործարկվեց 2009 թվականին և ուղղված է ԵՄ հետ վեց երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մերձեցմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |