Չինացի ճանապարհաշինարարները կմասնակցեն Հյուսիս-Հարավր ճանապարհային միջանցքի կառուցման մրցույթինի

Չինացի ճանապարհաշինարարները կմասնակցեն Հյուսիս-Հարավր ճանապարհային միջանցքի կառուցման մրցույթինի

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 8-ին ընդունել է Չինաստանի ժողովրդական հանրապետությունում ճանապարհաշինարարության ոլորտում մասնագիտացված` «Չոնգքինգ ճանապարհի ճարտարագիտական խումբ» շինարարական կազմակերպության նախագահի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:

Չինական ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մտադիր են մասնակցելու առաջիկայում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1-ի եւ Տրանշ-2-ի, շինարարության համար հայտարարվելիք մրցույթին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ասիական Զարգացման բանկի համակարգման ավագ ներկայացուցիչ Արեգ Բարսեղյանը, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---