Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը համագործակցում է միջազգային կառույցների հետ 8 ապրիլի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ի թիվս շատ այլ միջազգային կառույցների, մշտապես ակտիվորեն համագործակցում է նաև Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) հետ: Կենտրոնի հրավերով Բուդապեշտ է մեկնել Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը, ով մասնակցել է ապրիլի 5-ին կայացած «Ծրագրերի պլանավորման տարեկան հանդիպմանը»: Նշենք, որ այն նախատեսված է միայն Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցող մրցակցային մարմինների ղեկավարների համար՝ փորձի փոխանակման, ինչպես նաև մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար: ՀՀ ՏՄՊՊՀ և Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի համագործակցությունը Հանձնաժողովին հնարավորություն է տալիս մրցակցության քաղաքականության իրականացման առումով տեղեկացված լինել Եվրոպայում եւ ԱՊՀ անդամ պետություններում իրականացվող վերջին փոփոխություններին եւ մշտապես մասնակցել համապատասխան քննարկումներին եւ միջազգային հանրությանը տեղեկացնել ՀՀ ՏՄՊՊՀ գործառույթների ու գործունեության մասին՝ այսպիսով նպաստելով Հանձնաժողովի դերի միջազգային ճանաչմանը: Հիշեցնենք նաև, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը տարվա ընթացքում կազմակերպվող ընդհանուր առմամբ 5-6 սեմինար-քննարկումներից մեկը անցկացնում է արտագնա՝ մասնակից երկրներից մեկում: Տվյալ երկիրը ընտրվում է մրցութային կարգով՝ ներկայացված փաթեթի հիման վրա: Նախորդ տարի հաղթող է ճանաչվել ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացրած առաջարկների փաթեթը և ավելի քան 15 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ սեմինարն անցկացվել է Հայաստանում, ասվում է ՏՄՊՊՀ մամլո հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |