«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել կենսաթոշակների անկանխիկ վճարումները![]() 8 ապրիլի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ կնքված թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագրի շրջանակներում ապրիլի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը իրականացրեց կենսաթոշակների առաջին անկանխիկ վճարումները։ Սույն պայմանագրի ստորագրումից հետո ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարային քարտեր է տրամադրել շուրջ 7.500 կենսաթոշակառուի: Բացի այդ, անկանխիկ սպասարկման շրջանակներում մոտ 30.000 կենսաթոշակառու կարող են իրենց թոշակը ստանալ նաև բանկային հաշիվների միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկում հատուկ կենսաթշակառուների համար մշակվել են երկու տեսակի փաթեթներ` Փաթեթ «Թոշակային Արտոնություն» և Փաթեթ «Թոշակային Ստանդարտ», որոնց շրջանակներում թոշակառուներին անվճար տրամադրվել են Visa պլաստիկ քարտեր, որոնց միջոցով նրանք հնարավորություն են ստացել սպասարկվել Բանկում հատուկ պայմաններով։ Արտակ Խաչատրյան, Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն,- «Մեզ անչափ ուրախացնում է այն փաստը, որ կենսաթոշակառուների զգալի մասը շարունակում է համագործակցել մեր Բանկի հետ: Սա ևս մեկ անգամ ընդգծում է մեր Բանկի հանդեպ ունեցած երկրի բնակչության վստահության բարձր մակարդակը: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել նաև այն փաստը, որ մեր հարգելի կենսաթոշակառուները մեծ ակտիվություն ցուցաբերեցին պլաստիկ քարտերի ստացման գործընթացում, դրանով իսկ թեթևացնելով ողջ գործընթացը: Սա իրական հարմարավետություն է այն առումով, որ մեր Բանկը մշտապես ընդլայնում է բանկոմատների ցանցը և մինչև տարեվերջ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանոկմատների քանակը կհասնի մոտ 100»: Բացի այդ, կենսաթոշակառուները այսուհետ իրենց թոշակները կարող են ստանալ ցանկացած բանկոմատից շուրջօրյա, իսկ ցանկության դեպքում կուտակել իրենց դրամական միջոցները քարտային հաշիվների վրա և ստանալ տոկոսային եկամուտ: ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում (Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական կայքից): Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 46 000 կենսաթոշակառու,-հայտնում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |