Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները բարձրացել են

Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները բարձրացել են

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ապրիլի 11-ից 17-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 16010.56 (+433.40), բացթողնման գինը` 17402.78 (+471.08) դրամ, արծաթի գնման գինը` 432.44 (+24.71), բացթողնման գինը` 470.04 (+26.86), պլատինի գնման գինը` 19772.10 (+556.75), բացթողնման գինը` 21491.41 (+605.16), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8672.81 (+409.46), բացթողնման գինը` 9426.97 (+445.07) դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---