Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը

Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ Համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որով «ՀԿԵ» ՓԲԸ-ն և «ՎԵ» ՍՊԸ-ն երկաթուղային փոխադրումների ավելացման, շարժակազմի, ենթակառուցվածքի, տեղեկատվության փոխանակման, անվտանգության բարձրացման հարցերում համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը, համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 7-8 Թբիլիսիում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ ներկայացուցիչների խորհրդակցությունից հետո: Հայկական կողմը ղեկավարում էր «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինը, վրացական կողմի ղեկավար էր «ՎԵ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան:

Կողմերը որպես գերակայություններ նշեցին արագ և սպառիչ տեղեկատվության փոխանակումը, փոխադրումների ծավալի ավելացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Կողմերն ընդգծեցին նաև երկաթուղային տրանսպորտի արդիականացման, բարձր արարգության երթևեկության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպման առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակման կարևորությունը: «ՀԿԵ» ՓԲԸ և «ՎԵ» ՍՊԸ ստորագրեցին նաև միջազգաին բեռնափոխադրումների մասին էլեկտրոնային տվյալների, Հայաստանի և Վրաստանի տրանսպորտային ծառայությունների շուկայի մարքեթինգային ուսումնասիրությունների արդյունքների փոխանակման մասին համաձայնագրեր, ընդհանուր հատվածներում երկաթուղային վթարների դեպքերում անվճար փոխադարձ օդնության մասին համաձայնագիր, կոնտեյներային փոխադրումների հաշվարկների մասին պայմանագիր:

Խորհրդակցության ժամանակ կողմերը որոշեցին հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը նշանակել Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը և Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ գնացքը, որը կգործի երեքշաբթի և ուրբաթ օրերին: Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկության ժամանակահատվածի համար կողմերը վերացրեցին Երևան- Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը:

Մինչև մայիսի 15-ը տեղի կունենա կողմերի ևս մեկ հանդիպում` Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ կճշտվեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկության բոլոր հարցերը և գրաֆիկը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---