ՀՀ փոխվարչապետն ու UNIDO-ի ներկայացուցիչը քննարկեցին ԵվրԱզԷՍ-ի տարածքում արդյունաբերական ինտեգրացիան18 ապրիլի 2011 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 18-ին ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) պատվիրակությանը` կազմակերպության կառավարիչ տնօրենի տեղակալ Ռանկո Վույաչիչի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է UNIDO-ի կողմից իրականացվող «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջև արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի արդյունքները ՀՀ կառավարությանը ներկայացնելու, ապրիլի 19-ին Երևանում կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից արդյունաբերության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու ու համագործակցության հարցեր քննարկելու նպատակով: Փոխվարչապետը նշեց, որ UNIDO-ի կողմից իրականացվող ծրագիրը ՀՀ կառավարության տնտեսական զարգացման գերակայությունների համատեքստում է: Ծրագրի ուղղությունները` արդունաբերության արդիականացմանը, տարածքների համաչափ զարգացմանն աջակցությունը, նաև կառավարության առաջնահերթ խնդիրների շարքում են: Նա նաև ողջունեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին մասնակցելու նրանց ցանկությունը` նկատելով, որ նման ձևաչափով համաժողով առաջին անգամ է անցկացվում երկու երկրների միջև: Հյուրերը փոխվարչապետին ներկայացրին «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջև արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի ուղղություններն ու ընթացիկ արդյունքները: Նշվեց, որ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով մասնակից երկրներում, այդ թվում` Հայաստանում, ստեղծվել են գրասենյակներ, որոնց շուրջ կազմավորվել են նախագծի հիմնական ուղղությունների թեմատիկ խմբերը: Ներկայումս աշխատանքներն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով` ներդրումային աջակցություն, արդյունաբերական տարածության զարգացում և տեխնոլոգիաների փոխանցում: Ծրագրի նպատակը ԵվրԱզԷՍ-ի տարածքում արդյունաբերական ինտեգրացիայի և միասնական տնտեսական տարածքի ձևավորման գործընթացներին աջակցելն է` միջազգային արդյունաբերական գործակցության խորացման և մասնակից-երկրների արդյունաբերության արդիականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |