Հայաստանի իշխանություններն ունեն բարեփոխումների 7 փաթեթ ինովացիոն տնտեսության ճանապարհին

Հայաստանի իշխանություններն ունեն բարեփոխումների 7 փաթեթ ինովացիոն տնտեսության ճանապարհին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն ունեն բարեփոխումների 7առանցքային փաթեթ ինովացիոն տնտեսության ճանապարհին: Այդ մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի բացմանը: Ինչպես ասել է վարչապետը, բարեփոխումների առաջին փաթեթն առնչվում է արդյունաբերությանը՝ վերջին 20 տարում առաջին անգամ կառավարությունը սկսել է իրագործել պետական արդյունաբերական քաղաքականություն: Այդ փաթեթում նա առանձնացրել է ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը:

Երկրորդ փաթեթը, ինչպես հաղորդել է վարչապետը, ներառում է գյուղատնտեսության զարգացման խնդիրները: Երրորդ փաթեթը ենթադրում է տեղեկատվական հանրության ստեղծում: Այդ նպատակով Սարգսյանը նշել է լայնաշերտ ինտերնետի ներմուծումը, «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ու էլեկտրոնային կառավարության համակարգը: Չորրորդ փաթեթն ենթադրում է բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ պարզ, հասկանալի ու միանման պայմանների ապահովում ձեռնարկատիրական բոլոր սուբյեկտների համար:

Հինգերորդ փաթեթում վարչապետը ներկայացրեց խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավորապես, ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը: Վեցերորդ փաթեթով նախատեսվում է ՀՀ քաղաքացիների որակի բարելավում, այդ թվում, կենսաթոշակային համակարգի, առողջապահության ոլորտի բարեփոխում, ինչպես նաև կրթության որակի բարձրացում:

Յոթերորդ փաթեթով նախատեսվում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացման ծրագիր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---