Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարը Հայաստանն էներգապես անկախ պետություն է տեսնում![]() 19 ապրիլի 2011 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանին և Ռուսաստանին էներգետիկ ոլորտում կապում է համագործակցությունը մի շարք ուղղություններով, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար, պետքարտուղար Յուրի Սենտյուրինը: «Նախ և առաջ դա գազի ուղղությունն է` գազի մատակարարումը, փոխադրումը, Հայաստանում գազի սպառման գազատրանսպորտային համակարգը»,- նշել է նա ապրիլի 19-ին Երևանում ընթացող «Համատեղ էներգետիկ ծրագրերը` որպես երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործոն» խորագրով կլոր սեղանի շրջանակում, որն ընթանում է «Հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական նոր հեռանկարները» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի շրջանակներում: Նրա խոսքով, համագործակցության երկրորդ ուղղությունը երկրում առկա էներգաբաշխիչ համակարգի մոդեռնիզացումն է, «որպեսզի Հայաստանն էներգապես անկախ պետություն դառնա, որն ընդունակ կլինի կայուն և արդյունավետ զարգացնել իր տնտեսությունը»: Յուրի Սենտյուրինը երկկողմ համագործակցության երորդ ուղղությունը տեսնում է նորարարություններում: «Մենք այդ ուղղությունը կապում ենք ատոմային էներգետիկայի հետ: Այստեղ խոսքը գնում է հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման մասին` նոր սարքավորումներ, նոր ագրեգատներ և այդ ուղղության զարգացում, ինչպես նաև զուգընթաց ուղղություններ»,- պարզաբանել է նա: Հայկական կողմից միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԷԲՊՆ նախարարության, «Հայռուսգազարդ» ՓԲԸ, այլ ընկերությունների ներկայացուցիչներ, ռուսական կողմից` ՌԴ էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ԲԲԸ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ, «ՌուսՀիդրո» ԲԲԸ և այլ ընկերությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն էներգետիկայի բնագավառի (ատոմային էներգետիկա, նավթ և գազ, հիդրոէներգետիկա և այլն) գործնական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև առկա խնդիրներն ու դրանց զարգացման հեռանկարները, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |