Հայաստանի նախագահը մտահոգված է բանկային համակարգի բարձր տոկոսադրույքներով28 ապրիլի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Նախագահի հետ անցկացվող խորհրդակցությունները դրական խթան են հաղորդում գործարարներին, որոնք արծարծում են կուտակված հարցերը, այդ թվում հարկային քաղաքականության ոլորոտում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին առավել ռիսկային վարկավորման դիմել կամ նվազեցնել տոկոսադրույքները: Բնականաբար, տոկոսադրույքները մտահոգում են նախագահին: Ինձ թվում է, որ նման հանդիպումները թույլ կտան մեղմել այդ անհանգստությունը»,-ասել է նա: Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին մասնակցել են երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարները: Ըստ ՀՀ ԿԲ ղեկավարի, բանկերի խնդիրների լուծումը թույլ կտա նվազեցնել առկա ռիսկերը, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման: Ջավադյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածությունը բանկերի ղեկավարների հետ հանդիպման մասին վաղուց է ձեռք բերվել և այդ հանդիպումները հետևողական բնույթ են կրելու: Իր կողմից Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հայտնել է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բանկային համակարգի հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Ըստ Օսիպյանի, քննարկվել են նաև գնաճի զսպմանը վերաբերող հարցեր, ինչը կհանգեցնի մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը: Օսիպյանը նշել է նաև, որ վերջին տարիներին նկատվում է 2-3 տոկոսով տոկոսադրույքների նվազման միտում, ինչը կշարունակվի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |