«Անելիք բանկի» նախագահը վստահ է, որ ճգնաժամը հաղթահարված չէ

«Անելիք բանկի» նախագահը վստահ է, որ ճգնաժամը հաղթահարված չէ

PanARMENIAN.Net - Ճգնաժամը, միանշանակ, հաղթահարված չէ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ապրիլի 28-ին Երևանում լրագրողներին է հայտնել «Անելիք բանկի» նախագահ Սամվել Ճզմաչյանը` ամփոփելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երկրի կոմբանկերի ղեկավարների խորհրդակցության արդյունքները: Միաժամանակ նա ավելացրել է, որ հանրապետության կոմբանկերի կողմից վարկավորման ակտիվությունը, որը դիտվել է առաջին եռամսյակում, հույս է ներշնչում, որ հետագա աճը բարձր է լինելու: «Հաշվի առնելով առկա միտումները` մենք այդ գծով 50% աճ ենք դիտելու, ինչը զգալի ցուցանիշ է»,- ընդգծել է Ճզմաչյանը:

Սամվել Ճզմաչյանի խոսքով, 2011 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի կոմբանկերի վարկային ներդրումները միջին հաշվով աճել են 12-15%-ով, և, «որ շատ կարևոր է, աճել են արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում»:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հաղորդել է նաև, որ հայկական բանկերի վարկային պորտֆելը վերջին երեք ամսում ավելացել է 94 մլրդ դրամով` նշելով, որ դա բանկային համակարգի բավական լուրջ ներդրում է Հայաստանի բանկային համակարգի հետագա զարգացման մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---