Սալոմե Մախարաձե. Ադրբեջանում Վրաստանի կողմից պատրաստվող հեղաշրջման մասին Հեյդար Ջեմալի հայտարարություններն «ապուշություն» է

PanARMENIAN.Net - Վրաստանի Պաշտպանության նախարարությունը «լիակատար ապուշություն» է համարում Ռուսաստանի Իսլամական հանձնաժողովի նախագահ Հեյդար Ջեմալի հայտարարություններն այն մասին, թե, իբր, Վրաստանը հեղաշրջում է նախապատրաստում Ադրբեջանում: Պաշտպանության նախարարությունը գտնում է, որ «նման անհեթեթ մեղադրանքները մեկնաբանությունների կարիք չունեն», հաղորդում է «ՊիրWելի» լրատվական գործակալությունը:

Վրաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Սալոմե Մախարաձեի խոսքով, «մեղադրանքները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը, հետևաբար նախարարությունը դրանք մեկնաբանելու հարկ չի տեսնում»:

Հայտնի ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանի Իսլամական հանձնաժողովի նախագահ Հեյդար Ջեմալը հայտնել է, որ Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում: «Վրաստանի տարածքում ընթանում է Ադրբեջանում պետական հեղաշրջման պատրաստություն, և դրա պատասխանատվությունը դրված է Վրաստանի Ազգային անվտանգության անդամ Գիգա Բոկերիայի վրա»,- ասել է Ջեմալը, գրում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---