ՊրոԿրեդիտ Բանկը վարկեր կտրամադրի գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման ծրագրի շրջանակներում

ՊրոԿրեդիտ Բանկը վարկեր կտրամադրի  գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման ծրագրի շրջանակներում

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկը մասնակցում է Կառավարության գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման նոր ծրագրին ՊրոԿրեդիտ Բանկը, կարևորելով գյուղատնտեսության էական դերն ու նշանակությունը ՀՀ ողջ տնտեսության զարգացման համատեքստում, միացել է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրին: Վարկավորման ծրագրին մասնակցությունը նպատակ ունի առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորելու գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում գործող գյուղացիական տնտեսություններին:

Վարկերի պայմաններն են. առավելագույն գումար՝ 3 մլն. ՀՀ դրամ, առավելագույն տարեկան տոկոսադրույք՝ 14%, որից 4-6%-ը գյուղացիները հետ կստանան պետության կողմից, ժամկետ՝ մինչև 2 տարի, առանց միջնորդավճարների և վաղաժամկետ մարման տույժերի կիրառման՝ 6 ամիս արտոնյալ մարման գրաֆիկով: Վարկերը Բանկը տրամադրում է Երևանում՝ Նոր Նորք և Մալաթիա, իսկ մարզերում Արտաշատ, Գյումրի և Վանաձոր քաղաքներում գտնվող մասնաճյուղերի միջոցով:

ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդն այս առիթով նշել է. «Հայաստանում ագրովարկավորմամբ ՊրոԿրեդիտ Բանկը զբաղվում է 2009թ.-ից: Մենք հավատացած ենք, որ պետության կողմից նախաձեռնած սուբսիդավորման այս ծրագիրը զգալիորեն նպաստելու է գյուղացիական տնտեսությունների շարունակական կայուն աճին, ինչպես նաև օգնելու է արձանագրել նոր ու հեռանկարային ձեռքբերումներ hանրապետության ողջ գյուղատնտեսական ոլորտի համար»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---