ՀԿԵՈւ-ում իրականացվում է գծերի և շարժակազմի գարնանային զննում

ՀԿԵՈւ-ում իրականացվում է գծերի և շարժակազմի գարնանային զննում

PanARMENIAN.Net - ՀԿԵՈւ-ում իրականացվում է գծերի, հարակից հողատարածքների և արհեստական կառույցերի համատարած զննում: Զննման հիմնական նպատակն է գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, գծի և կառույցների նախապատրաստումը գարնանային և ամռանային աշխատանքներին:

Զննման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի, մասնավորապես, հակավթարային միջոցառումների իրականացմանը, սանիտարական և կենցաղային կառույցերի վիճակին, գծերի նորոգմանը, անձնակազմի որակավորման ստուգմանը:

Զննմանը մասնակցում է ՀԿԵՈւ-ի ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովի գլխավորությամբ:

Մինչև մայիսի 31-ը ՀԿԵՈւ-ում իրականացվում է նաև լոկոմոտիվների, հատուկ և ինքնագնաց շարժակազմի զննումը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---