«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբի» ինտերնետ-բանկինգի ծառայությունից կարելի է օգտվել բջջային հեռախոսով![]() 13 մայիսի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդլայնում է իր կողմից տրամադրվող Ինտերնետ-բանկինգի հնարավորությունները: Այժմ հաշիվը կարգավորումը կարելի է իրականացնել աշխարհի բոլոր կետերից ոչ միայն համակարգչային ցանցի, այլ նաև բջջային հեռախոսի միջոցով: Բավական է, որ այն միացված լինի ինտերնետին: Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած բրաուզերից` այցելելով https://ic.ebank.areximbank.am/InternetBank/Mobile/ ինտերնետային կայքը: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում Ինտերնետ-բանկինգ ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Տվյալ ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների հավելումներ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |