«Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն զեղչեր է առաջարկում իր քարտապաններին Հայաստանի 120 կետում

«Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն զեղչեր է առաջարկում իր քարտապաններին Հայաստանի 120 կետում

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ի քարտատերերն այժմ կարող են զեղչեր ստանալ սպասարկման ավելի քան 120 կետերում: Այդ թվում առևտրի կետերում, հյուրանոցներում, ապահովագրական ընկերություններում, բժշկական կենտրոններում, ինչպես նաև զվարճանքի ու հանգստի կենտրոններում: Զեղչերը կարելի է ստանալ ինչպես անկանխիկ գործարքների, այնպես էլ բանկի քարտը ներկայացնելու դեպքում: Կետերի ցուցակին կարելի է ծանոթանալ http://www.areximbank.am/ru/discount_program/ կայքէջում: «Դիսկոնտային սպասարկման կետերի քանակը մշտապես աճելու է, բանկի կետերի վերաբերյալ տվյալները կնորացվեն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ»,-ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

2011թ. բանկն արդեն գործարկել է մի քանի նոր քարտային նախագիծ: Այդ թվում՝ կատարվել է ArCa քարտերի էմիսիա, շուրջօրյա դրամական փոխանցումներ են իրկանացվում ՌԴ-ի ու Հայաստանի միջև «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ի ու ռուսական «Գազպրոմի» պլաստիկ քարտերի միջոցով, սեփական հաշիվը կարելի է կառավարել աշխարհի ցանկացած կետից բբջային հեռախոսի և համակարգչի օգնությամբ:

Ըստ մասնագետների կանխատեսումների, 2011թ. ակնկալվում է ավելացնել պլաստիկ քարտերի քանակը առնվազն 8-10 հազարով: 2011թ. ապրիլի 1-ի դրությամբ բանկի թողարկած քարտերի ընդհանուր քանակը կազմել է 72 845: Այսօրվա դրությամբ բանկը 47 բանկոմատ ու 142 POS-տերմինալ ունի Երևանում ու արվարձաններում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---