Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կազմել է 6,6%24 մայիսի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 2011թ. առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 108 248 դրամ, ինչը 0,5%-ով ցածր է տարեսկզբի ցուցանիշից: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության «2011 թվականի հունվար-մարտին պարենային անվտանգությունն ու աղքատությունը Հայաստանում» հաշվետվության մեջ: Մայրաքաղաքում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 118,5 հազ. դրամ, ամենաբարձրը գրանցվել է Սյունիքի մարզում` 134.5 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` 75.2 հազ. դրամ: Ընդ որում` հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 6,6%, Երևանում այդ ցուցանիշը կազմել է 7,8%, ամենաբարձր ցուցանիշը Լոռիում է` 10,6%, իսկ ամենացածրը` Արագածոտնում` 2,1%: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությանը, ապա 2011թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1,177 մլն մարդ, որոնց 93.4% զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 41.9%-ը` գյուղացիական տնտեսություններում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |