Ֆինանսների նախարար: 2011-ը ևս կլինի տնտեսական աճի տարի![]() 26 մայիսի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը այօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ 2010 թ-ի ընթացքում արձանագրված տնտեսական աճը կշարունակվի նաև այս տարի: «2010-ը կայուն տեմպերով տնտեսության վերականգման տարի էր: Մեզ մոտ ճգնաժամը ավարտվել է, դրա հետևանքները մենք հաղթահարում ենք: Դա երկարատև գործընթաց է, և կառավարությունը բոլոր ջանքերը գործադրելու է հետևողական կերպով վերացնելու դրանք և ունենալու առողջ տնտեսություն»,- ասել է նախարարը: Նրա խոսքով, այս տարվա ապրիլի նկատմամբ գրանցվել է 7.7 տոկոս տնտեսական աճ: Գաբրիելյանը նշեց, որ էական նախադրյալներ կան ենթադրելու, որ եթե գյուղատնտեսությունը այս տարի չի կրկնի անցած տարվա հետագիծը, ապա 2011-ը ևս կլինի տնտեսական աճի տարի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |